ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Ադրբեջանի առողջապահության նախարարությունը և պարտադիր բուժապահովագրության պետական գործակալությունը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ 23 մարդ, որոնք Իրանից են վերադարձել, բուժզննություն անցնելու նպատակով տեղափոխվել են Ջալիլաբադի կենտրոնական շրջանային հիվանդանոց: Նախնական ստուգումների ժամանակ պարզվել է, որ նրանցից երկուսի մոտ մարմնի ջերմաստիճանի բարձրացում է եղել: Այս մասին հայտնում է Minval.az-ը,
Աղբյուրը հայտնում է, որ հետազոտությունները կշարունակվեն մինչև կարանտինի ժամկետի ավարտը:
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվում էր Իրանից ժամանակ 4 մարդու հոսպիտալացման մասին: