ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Հետաձգվում է մարտի 6-ին, 7-ին և 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված ուկրաինական «WATERLAND» ատրակցիոն շոուն։ Այն տեղի կունենա ապրիլի 17, 18 և 19-ին:
Փոփոխությունը պայմանավորված է Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ կապված հասարակական վայրերում կուտակումների ոչ ցանկալի լինելով։
Նմանատիպ ջրային շոու, որը հագեցած է լուսային էֆեկտներով, Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։
Բոլոր նրանք, ովքեր արդեն ձեռք են բերել տոմսեր, կարող են վայելել «WATERLAND» ատրակցիոն շոուն ապրիլի 17-ին,18-ին և 19-ին: