ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Մարտի 6-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին հրավիրվել են ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաներ: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊԲ-ից։
Բանակի հրամանատարը հետաքրքրվել է նորանշանակ զինվորական պաշտոնյաների ծառայողական կենսագրության մանրամասներով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններիս այսուհետ ևս աչքի կընկեն արդյունավետ ու բարեխիղճ ծառայությամբ և էլ ավելի կբարձրացնեն բանակի մարտունակության աստիճանը:
Առաջխաղացման ներկայացված սպաները շնորհակալություն են հայտնել պաշտպանության բանակի հրամանատարին բարձր վստահության համար և հավաստիացրել, որ կանեն հնարավորը վերադաս հրամանատարության ակնկալիքները լիովին արդարացնելու համար: