ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13-ի: Այս մասին քիչ առաջ հայտարարել է Ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում վերջին 1 օրում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի ավելի քան 2800 դեպք, որոնցից 99 մահվան ելքով:
Այսպիսով ընդհանուր առմամբ աշխարհում մինչ օրս գրանցվել է 102 հազար դեպք, հիվանդներից 57 հազարն արդեն ապաքինվել է: Մտահոգիչ է վիճակը Իտալիայում, Հարավային Կորեայում և հարևան Իրանում: Իրանում մինչ այս պահը, ըստ պաշտոնական տվյալների, գրանցվել է վարակի մոտ 6 հազար դեպք, 145 զոհ, 913 մարդ ապաքինվել է:
Իտալիայում վարակի 4636 դեպքերից 197-ը մահվան ելք է ունեցել: Հարավային Կորեայում ախտահարվածների թիվը գերազանցել է 6700-ը, զոհերինը՝ 44-ը: Ադրբեջանում վարակակիրների թիվը հասել է 9-ի։