ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Մոսկվայում ևս երեք մարդու մոտ կորոնավիրուս Է հայտնաբերվել։
Համաճարակաբանական հետաքննության արդյունքներով՝ բոլոր պացիենտները վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել Էին Իտալիա: Նրանք հոսպիտալացվել են և մեկուսացված են ինֆեկցիոն հարկաբաժիններում:
Պարզվել Է այն անձանց շրջանակը, որոնց հետ վարակվածները շփվել են:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է 20-ի։