ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Ապրիլի 22-ի առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 411: Այստեղից պաշտոնապես բուժված է համարվում 98 պացինետ: Վրաստանում կորոնավիրուսից այս պահի դրությամբ մահացել է 4 մարդ: Այս մասին գրել է Aliq.ge-ն։
Կարանտինային գոտում է գտնվում 5015 քաղաքացի: Հատուկ ստացիոնար վերահսկողության տակ է 573 պացիենտ:
Ընդհանուր հաշվարկով Վրաստանի տարբեր շրջաններում գործող կլինիկաներում այս պահին կորոնավիրուսից բուժվում է 310 պացիենտ: