ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը թեև որոշակի տեղաշարժ նկատել է միջազգային տարբեր կառույցների հայտարարություններում, բայց սպասում է, որ եվրոպացիներն էլ ավելի կոշտ ու կոնկրետ գործողությունների կանցնեն: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ պետք է մեկընդմիշտ հասկանալ, մեր միակ աջակիցն ինքներս ենք:
Իսայան ու իր գործընկերները պատրաստվում են նախագիծ ներկայացնել վիրավոր զինծառայողներին աջակցելու ու նրանց առողջական ծախսերը հոգալու մասին: «Դա «1000 դրամների» օրենքի նման նախագիծ է, և ի տարբերություն պաշտպանության նախարարության կողմից ներկայացվածի, որ նախատեսում է համահարթ մոտեցում, այսինքն՝ բոլորից համատարած 3000 դրամ գանձել, մենք պրոգրեսիվ հարկում ենք առաջարկում: Այսինքն՝ քիչ աշխատավարձ ստացողից քիչ, շատ ստացողից՝ շատ գանձել»,- մեկնաբանում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ