Ո՞ւր են տնտեսական հեղափոխության մասին խոսակցությունները, չկա՛ն. Արման Աբովյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ահազանգում է՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամն անխուսափելի է լինելու նաև մեզ համար: 24News-ի հետ զրույցում անդրադառնալով ռուբլու փոխարժեքի կտրուկ նվազմանն ու նավթի գնանկմանը՝ պատգամավորը հիշեցրեց, որ այդ ռիսկի մասին երբ դեռ ամիսներ առաջ էին բարձրաձայնում, իշխանություններն իրենց հորդորում էին, թե «հանգիստ նստեք տեղներդ, ամեն բան նորմալ է»:

Աբովյանը հռետորական հարց է բարձրացնում. «Ո՞ւր են տնտեսական հեղափոխության մասին խոսակցությունները, չկա՛ն: Ինչ վերաբերում է ՀԴՄ տպելով հեղափոխություն անելուն, ապա նշեմ՝ ՀԴՄ տպելը ոչ մի կապ չունի տնտեսական հեղափոխության հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում։