ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում հրապարակվել է ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը, որում անդրադարձ է արվում երկրի պետական կառուցվածքին և վերջին խորհրդարանական ընտրություններին:
Պետդեպի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով բյուրոյի զեկույցում նշվում է, որ Հայաստանում մարդու իրավունքների գլխավոր խնդիրներն են խոշտանգումները, կամայական ձերբակալությունները, բանտերում առողջության համար վտանգավոր պայմանները, ԼԳԲՏ համայնքի անձանց նկատմամբ ոտնձգությունները, երեխաների աշխատանքային շահագործումը:
Ինչ վերաբերում է դատական իշխանության ազատությունը, ապա զեկույցի հեղինակները նշում են, որ միշտ չէ, որ դատական համակարգը կիրառում է ազնիվ և հանրային դատավարության սահմանադրական իրավունքի իրագործումը:
Զեկույցում անդրադարձ է արվել նաև բանակին: Նշվել է, որ ՀՀ ՊՆ-ն ոչ ամբողջական տեղեկատվություն է տրամադրել բանակում զոհված զինծառայողների մասին:Այս առնչությամբ հիշատակվել է հունվարի 1-ին Սյունիքի մարզում ենթադրաբար ինքնասպանություն գործած պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան դեպքը: Փետրվարի 12-ին պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ զինծառայողի մահը կապված չի եղել նրա ծառայության հետ, այդ իսկ պատճառով դրա մասին չի տեղեկացվել: