ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ մարտի 1-ին ախտորոշված պացիենտի այսօրվա թեստավորումը բացասական է եղել։
«Այս պահի դրությամբ ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը Էջմիածին քաղաքի դեպքով, իսկ 1-ը` մարտի 1-ին ախտորոշված պացիենտի կոնտակտն է: Բոլոր նոր 3 դեպքերը եղել են մեկուսացված և մեր հսկողության տակ:
Ունենք նաև լավ լուր. մարտի 1-ին ախտորոշված պացիենտի այսօրվա թեստավորումը բացասական արդյունք է ցույց տվել, այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել: Վաղը ևս մեկ բացասական արդյունք ստանալուց հետո, նա դուրս կգրվի հիվանդանոցից»,-գրել է նախարարը: