ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսից մահերի թիվն հասել է 1 441-ի՝ նախօրդ օրվա համեմատ ավելանալով մոտ 14 տոկոսով: Այս մասին հայտնում է Reuters:
Իտալիայի քաղաքացիական պաշտպանության գերատեսչության փոխանցմամբ վարակվածների ընդհանուր թիվը երկրում կազմում է 21 157, իսկ նախօրդ օրը 17 666-ն էր։
Աղբյուրի հաղորդմամբ հիվանդությունից առողջացել է 1 966 մարդ։
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում մարդկանց թիվը հասել է 1 518-ի։