ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
«Բանկային տոկոսները պետք է սառեցվեն, որ մարդիկ երկրորդ հարվածը չստանան»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Այսօր ամենկարևորն այն է, որ երկու-երեք ամիս ժամկետով դադարեցվեն բանկային տոկոսները, մայր գումարները: Այսօր առևտուր չկա, իսկ մարդիկ պետք է մայր գումար, տոկոս փակեն»։
Պատգամավորը նշել է, որ այդ որոշումը պետք է կայացվի, այլապես՝ երկրի ամբողջ տնտեսությունը կկորի, կգնա»։
«Բանկային գործարքները պետք է հետաձգվեն առնվազն 3 ամսով»,- հավելել է Գագիկ Ծառուկյանը: