ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Պարետը Հայստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների մասին որոշում է ստորագրել։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ ․ մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով՝
1. Հայաստանի Հանրապետության ողջ տարածում կիրառել ՀՀ կառավարության 2020թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման 17-րդ կետով սահմանված սահմանափակումները 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ հանրային միջոցառումների նկատմամբ՝
ա. համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները
բ․ ժամանցային միջոցառումները.
գ․ տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները․
2. ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ՀՀ մարզպետներին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել սահմանված միջոցառումների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասված է որոշման մեջ։
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84 է։ Մեկուսացված է 444 մարդ, ինքնամեկուսացված՝ 799։
ՀՀ կառավարությունը երկրում մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու որոշում 0ընդունեց:
«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է կառավարության որոշման մեջ։