ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Մարտի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 20։20-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ քաղաքացին մահացել է։ Գրել է Shamshyan.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ քննչական խումբը պարզել է, որ ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Աշոտ Մ-ն իր վարած Mercedes մակնիշի 34 TV 111 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Արզական գյուղի բնակիչ՝ 27-ամյա Նարեկ Ե-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածին տեղափոխեն «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն վերջինս ճանապարհին մահացել է։
Հարուցվել է քրեական գործ: