ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Հայ լողորդ, սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանը Բաշկիրիայի նախագահական ապարատում պաշտոն է ստացել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Հասարակական հիմունքներով Բաշկիրիայի նախագահի խորհրդական է նշանակվել Շավարշ Կարապետյանը: Նրան է վերապահվում տարածաշրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման խնդիրը»,- ասված է Բաշկիրիայի նախագահի աշխատակազմի հայտարարությունում:
Հաղորդագրությունում նաև հստակեցվում է, որ նա Կարապետյանը կապրի Բաշկիրայու. «Ինչպես մեզ հայտնի է, նա մոտ ապագայում Բաշկիրիա կտեղափոխվի»: