ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն շարունակում է նախապատրաստությունը 32-րդ ամառային խաղերի համար, որը նախատեսվում է անցկացնել հուլիսին։
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրից մոտ 11 հազար մարզիկ կմրցեն 33 մարզաձևում:
Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում է սակուրայի ծաղիկ: