Մայր Աթոռը «Նորք» ինֆեկցիոնին բժշկական պաշտպանիչ ակնոցներ է նվիրաբերել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

garegin

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին նվիրաբերել է 120 բժշկական պաշտպանիչ ակնոցներ։

«Եկեղեցու օրհնությամբ պայքարենք և հաղթահարենք այս դժվար օրերը»,-այդ մասին նշվում է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ Գարեգին Երկրորդի կարգադրությամբ Մայր Աթոռը 20 միլիոն դրամ էր փոխանցվել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի նպատակով պետական գանձապետարանում բացված հաշվին:

Նշենք, որ Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 16 քաղաքացի, մահվան դեպքեր չկան: