ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ՝ կիրառելով զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:
Ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվեց 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավոր էր:
Նույն օրը հայկական կողմը պատասխան հակահարվածի անցավ. ոչնչացվեց ադրբեջանական զրահատեխնիկան, ավեի ուշ Արցախի Լևոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվեց նաև ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը:
Պատերզամն սկսվեց ու տևեց 4 օր՝ մինչև ապրիլի 5-ը: Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառեց «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։
Առավել թեժ մարտեր ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային՝ Հադրութի և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններում։
Ապրիլի 5-ին՝ կեսօրին, կողմերի միջև հրադադար հաստատվեց, ռազմական գործողությունները դադարեցին: Զինադադարից հետո վերսկսվեց բանակցային գործընթացը։
Քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմից զոհվեց ավելի քան 100 մարդ: Ադրբեջանական կողմի կորուստների վերաբերյալ պաշտոնական թիվ չհրապարակվեց, ըստ հայակական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանն ուներ ավելի քան 1000 զոհ և մոտ 2000 վիրավոր:
2016 թվականի ապրիլին օդանավում Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հայկական կողմը ապրիլյան մարտերի հետևանքով կորցրել է 800 հա տարածք, Ադրբեջանի վերահսկողության ներքո էր անցել մարտավարական նշանակության ընդարձակ հողակտոր:
4 օր տևած պատերազմից 4 տարի անց Ադրբեջանը չի փոխել ագրեսորի վարգաքիծը: Չնայած միջազգային հարթակներից հնչող՝ պատերազմները դադարեցնելու կոչերին՝ Ադրբեջանն այսօր էլ, օգտվելով համաճարակային իրավիճակից, մարտի 30-ին հերթական դիվերսիոն ներթափանցման փորձն է կատարել Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հրետակոծության ժամանակ վիրավորվել է 14-ամյա երեխա, նրա վիճակը կայուն ծանր է:
Հայկական կողմը խոստացել է ադրբեջանական հերթկան սադրանքն անպատասխան չթողնել...