ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
«Սույն թվականի մարտի 12-դիմել էի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի «Հեղափոխության պահապաններ» անունը կրող խմբակի՝ առերևույթ հանցակազմի տարրեր պարունակող գործողությունների մասով ուսումնասիրություն կատարելու և քրեական գործ հարուցելու ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան էջու գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:
«Դատախազությունը դիմումս հասցեագրել է ոստիկանություն։ Ինձ պատասխանել են, որ հանցագործության մասին հաղորդումս ուղարկվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին՝ նույն փաստի վերաբերյալ քննվող քրեական գործին կցելու և համատեղ ընթացքը որոշելու համար։
Հիշեցնեմ, որ ես հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել է էի Քրեական օրենսգրքի 322 (Ինքնիրավչություն) 223.2 223.3 (Քրեական ենթամշակույթ) հոդվածներով։
Որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Քրեական հետապնդում իրականացնող մարմնից ակնկալում եմ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրություն։
Հայաստանը ինքնադատաստանի երկիր չի»։