ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Հայաստանում կորոնավիրուսով վարակված զինծառայողներից 6-ն ապաքինվել է և վերադարձել ծառայության։ Այդ մասին կառավարությանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։
«Այսօր առավոտյան՝ ժամը 11։00-ի դրությամբ, 6 զինծառայող ավարտել է բուժումն ու դուրս գրվել հետագա ծառայությանը մասնակցելու համար»,- տեղեկացրել է ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետը, ապա, առանց հստակ թվեր նշելու, հավելել, որ կորոնավիրուսից բուժում ստացող զինծառայողների թիվը չնչին է։