Նշելով Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման մասին՝ Դուք մարդասիրական շնորհ հանդես բերեցիք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News 

հասարակական

«Վեհափառ տեր,

մեր հայրենիքի համար այս դժվարագույն պահին Ձեր հնչեցրած խոսքը հավատացյալ ժողովրդի համար հնչեց որպես կարևորագույն հորդոր և արդարության վերականգնման կոչնակ:

Նշելով համավարակի պայմաններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և առհասարակ բանտերում պահվող մեր հայրենակիցների ազատ արձակման անհրաժեշտության մասին՝ Դուք մարդասիրական և աստվածահաճո շնորհ հանդես բերեցիք՝ հայ ժողովրդին մատնանշելով համերաշխության, բարության և մեծահոգության միակ ճանապարհը:

Դարեր ի վեր հայ եկեղեցին ունեցել է ազգապահպան և կառուցողական դերակատարում: Այսօր էլ այն Ձեր սրբազան առաջնորդությամբ կատարում է ի վերուստ վերապահված իր առաքելությունը, ինչի համար իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ:

Թող բարեգութ Տիրոջ աջը միշտ լինի մեր ժողովրդի վրա»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: