ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չի բացառում, որ անհատներ կլինեն, որոնք հեղափոխությունից հետո էլ կարող են ապօրինի գույք ձեռք բերած լինել: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ ոչ միայն Մոնումենտի առանձնատունը կարող է ապօրինի գույք լինել, այլ նաև, օրինակ, Ծաղկաձորի անտառի ինչ-որ հատված:
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե «իշխող ուժը չգիտի ինչպես վարվել իշխանության հետ», պատգամավորն ընդգծեց. «Այն ուղղակի զավեշտալի է, չեմ ուզում կոպիտ արտահայտվել: Մարուքյանին ուղղակի կարելի է հուշել՝ ինքն ինչ դառնալու ճանապարհին էր»:
Մանրամասները՝ տեսանյութում։