ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Զատկին հաջորդող կիրակի` ապրիլի 19-ին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանից դուրս է եկել, պատարագ մատուցել դատարկ եկեղեցիներից մեկում, ապա նաև հերթական ուղերձը հղել մարդկանց: Այդ մասին հայտնում է «Reuters»-ը:
«Գթասրտությունը չի լքում նրանց, որ մնում են հետևում: Մինչ մենք անհամբերությամբ սպասում ենք համավարակից դանդաղ և դժվար ապաքինմանը, կա վտանգ, որ կմոռանանք նրանց, որ մնում են հետևում:
Վտանգն այն է, որ կարող ենք վարակվել շատ ավելի վատ վիրուսով՝ եսասեր անտարբերությամբ: Վիրուս, որը տարածվում է այն պատճառով, որ մարդիկ մտածում են, որ կյանքը լավ է, եթե այն լավ է ինձ համար, որ ամեն ինչ լավ կլինի, եթե լավ լինի ինձ համար: Դա սկսվում է այդպես և ավարտվում է նրանով, որ նախապատվություն են տալիս մեկին՝ մյուսի նկատմամբ, անտեսում են աղքատներին, առաջադիմության խորանի վրա զոհաբերում են նրանց, ովքեր հետևում են մնում:
Այս համավարակը մեզ հիշեցնում է, որ տառապող մարդկանց միջև չկա տարբերություն կամ սահման: Մենք բոլորս փխրուն ենք, բոլորս հավասար ենք և թանկ», – ասել է Հռոմի պապը: