ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ուղերձը։
«Այսօր մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և մեր աղոթքներով ու մտքերով հայ ժողովրդի հետ ենք։
ԵԺԿ-ն հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում նահատակված 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին։
Մենք հորդորում ենք Թուրքիային առերեսվել սեփական անցյալի հետ և այսպիսով ճանապարհ հարթել հայ ու թուրք ժողովուրդների միջև իրական հաշտության համար։
Մենք ընդգծում ենք, որ ցեղասպանությունների և մարդկության դեմ գործած ոճիրների ժամանակին կանխարգելումը և արդյունավետ պատժումը պետք է լինեն միջազգային հանրության հիմնական գերակայություններից։
2015 թվականի մարտին հայկական անդամ-կուսակցությունների ջանքերով ԵԺԿ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ընդունել համապատասխան բանաձև»,-նշված է հայտարարությունում։