ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Ապրիլի 23-ին՝ ժամը 20:24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհին՝ Հերհեր գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
«Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ քարերը (մոտ 10 խմ) հեռացրել են ավտոճանապարհից և ճանապարհը դարձրել երկողմանի երթևեկելի: