ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ցավով է նշում, որ իշխանական իր գործընկերներն իրենք իրենց քննարկման կառուցողական դաշտ բերել չեն կարողանում: 24News-ի հետ զրույցում անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության հայտարարություններին, թե 100 հազարական դրամի աջակցություն տրամադրելու մասին հայտարարելը պոպուլիզմով զբաղվել է, Թանդիլյանն արձագանքեց՝ դեռ հարց է, թե պոպուլիզմից ով պետք է խոսի:
«Ուզում եմ հասկանալ՝ իշխանության ներկայացուցիչները տեղյա՞կ են ավանդների թվերից: Կամ չգիտեն, որ դա կա, կամ գիտեն, ուղղակի հարցականի տակ են դնում ծրագրի արդյունավետությունը,- ընդգծեց Թանդիլյանն ու հավելեց,- Այդքան փակ ու չլսող լինել պետք չէ, դա լավ տեղ չի տանելու»:
Մանրամասները՝ տեսանյութում։