ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Մայիսի 3-ին՝ ժամը 17:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորեայի ձորի կամրջի մոտակայքում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և վնասել է գազի խողովակը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ծառը տեղի ուժերով մասնատվել է: Մոտակայքում գտնվող գազի խողովակը վնասվել է. արտահոսք չի հայտնաբերվել:
Փրկարարները մասնատված ծառը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և տեղափոխել անվտանգ տարածք: