ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ում հերքել է իր հրաժարականի մասին լուրը:
«Անկեղծ ասեմ՝ չգիտեմ՝ որտեղից են այդ լուրերը, երևի 1-2 ֆեյսբուքյան գրառումից են, որոնք բազմաթիվ կայքեր տարածեցին: Սա վկայում է այն մասին, որ մենք լրատվական դաշտում շարունակում ենք ունենալ լրջագույն խնդիրներ:
Հուսով եմ՝ այդ առումով նույնպես անդրադարձ կունենանք»,-ասել է Ավինյանը՝ չպատասխանելով այն հարցին, թե տարաձայնություններ ունի՞ Նիկոլ Փաշինյանի հետ, թե՞՝ ոչ: