ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
24News-ի տեղեկությունների համաձայն, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս պահին, ըստ մեր աղբյուրի, հրաժարական են տվել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում հերքել է իր՝ մանդատից հրաժարվելու լուրերը։ Սասուն Խաչատրյանի հրաժարականի մասով այս պահին դեռ հաստատում չկա։
--00—ՅՄ