ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Հայ-ռուսական համալսարանը որոշում է կայացրել COVID-19 համավարակի դեմ պայքարող և մեր կյանքերը փրկող բուժաշխատողների երեխաներին համալսարանի հաշվին հատկացնել 10 տեղ՝ 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության համար՝ դիմորդի ընտրած ուղղությունով։
«Ընդունելության մրցույթը վերոնշյալ տեղերի համար կիրականացվի առանձին ընթացակարգով։
Խորին Երախտագիտությամբ մեր երախտավոր բժիշկների և բուժաշխատողների հանդեպ»,-ասված է հաղորդագրությունում։