ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
«Քաղաքացու որոշում» կուսակցության ԳՄ անդամ Միքայել Նահապետյանը կարծում է, որ այն մարդիկ, որոնք ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի տեր են, համաձայնության գալով իշխանությունների հետ և պետությանը փոխանցելով դրա մի մասը, այսօր գտնվում են ազատության մեջ։ Նրանք, ովքեր չեն կարողանում պայմանավորվել, օրինակ, Խաչատրյաններին պատկանող Ucom ընկերությունը, հայտնվում են քրեական պատասխանատվության դաշտում։ Այս մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։
Միաժամանակ Նահապետյանը նշում է, որ հարուցված քրգործերն անհիմն չեն, սակայն առանց իրավական հիմքի վերոնշյալ գործարքները վատ հետևանք կունենան։
Շարունակությունը՝ տեսանյութում։