ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում է գրառում է արել՝ անդրադառնալով Երևանի մանկապարտեզներից մեկի տնօրենի գրառմանը, որում ապտակը ինֆորմացիայի փոխանցման միջոց է համարվել:
Խաժակյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Չափալախը ինֆորմացիայի փոխանցման միջոց է» - այսպես է արտահայտվում իր ֆեյսբուքյան պատին Երևանի N մանկապարտեզի տնօրենը։ Իսկ գիտե՞ք ինչու է ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆԸ այդպիսի նախադասություն գրում, որովհետև նա դարձել է մանկապարտեզի տնօրեն իր քրոջ ամուսնու՝ Երևանի իմքայլական քաղաքապետի տեղակալի միջնորդությամբ։
Սա՛ է այս իշխանությունների նկարագիրը։ Ըստ իրենց հները պետք է հեռանան ոչ թե նոր և պրոֆեսիոնալ կադրեր ներգրավելու համար, այլ իրենց ծանոթ-բարեկամներին գործի տեղավորելու համար։
Քաղաքապետի տեղակալը կարող է ցույց տալ քաղաքապետին, թե իր կնոջ քույրը ինչպե՞ս է արդարացնում ԱԺ-ում տեղի ունեցած բռնությունը իր նոր կարգավիճակում՝ մանկապարտեզի տնօրենի դերում»։