ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Ռազմա-վրացական ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցնբերի համար, այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից:
Երևանի ժամանակով 12:00-ից այն աշխատում է բնականոն ռեժիմով:
Այս ճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակվել էր նախօրեի առավոտյան՝ Վրաստանի տարածքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Ռազմա-վրացական ճանապարհը ցամաքային միակ երթուղին է, որը Ռուսաստանին կապում է ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի հետ: