ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն արդեն ոստիկանության բաժնում է՝ տեսակցելու Կենտրոնական բանկի մոտ ակցիա իրականացրած անձանց։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 12-ին, Կենտրոնական բանկի դիմաց վարկային կազմակերպությունների տրամադրած բարձր տոկասադրույքների դեմ բողոքի ակցիա է իրականացվել, որի արդյունքում մասնակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել
Ակցիայի շրջանակներում մասնակիցները պահանջում էին հանդիպել ԿԲ ներկայացուցչի հետ, սակայն վերջիններիս առաջարկել էին, որ կարող են ընդունել 1 հոգու, ինչին ցուցարարները բացասական պատասխան էին տվել:
Նշենք, որ երեկ նույնպես քաղաքացիները ակցիա էին իրականացրել ԿԲ-ի դիմաց։