ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրները համարժեք և ժամանակին արձագանքում են կորոնավիրուսային հիվանդության համաճարակին: Այս մասին լրագրողներին ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք նշել ենք, որ ԱՊՀ-ն մշակում է համավարակին հակազդելու համաձայնեցված քայլեր»,- նշել է նա:
Լավրովը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի և դրանից բխող հետևանքների հաղթահարման հարցերը քննարկվելու են մայիսի 29-ին, ԱՊՀ վարչապետների նիստում:
Լավրովի խոսքով՝ «այդ՝ իսկապես սահմանները չճանաչող սպառնալիքների դեմ պայքարելու համար, որոնց թվում է կորոնավիրուսի համաճարակը, անհրաժեշտ է միավորել ջանքերը, հավաքական մոտեցումներ փնտրել միջազգային հարաբերությունների կառուցման հարցում»: