ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Հունիսի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Դիլիջանի բաժին օպերատիվ տեղեկություն փոխանցվեց, որ Երևանից Դիլիջան է ընթանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։
Ըստ հավաստի տեղեկությունների՝ մեքենայի սրահում ապօրինի զենք-զինամթերք կա։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի ծառայողներն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները Դիլիջանի Կամոյի փողոցում հայտնաբերեցին կասկածելի մեքենան։ Վարորդը և ուղևորները բերման ենթարկվեցին ոստիկանության Դիլիջանի բաժին։ Մեքենան տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դատարանի որոշմամբ` մեքենան խուզարկվեց։ Հայտնաբերվեցին գործարանային համարներով «Կալաշնիկով» ինքնաձիգներ՝ լիցքավորված փամփշտատուփերով, ինչպես և փամփշտատուփ, որը ևս լիցքավորված էր փամփուշտներով։ Բերման ենթարկվածների խուզարկությամբ էլ հայտնաբերվեցին դանակներ։ Ապօրինի զենք-զինամթերքն ու դանակները առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ --0—ՄՀ