ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 18, 24News
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Զաքիր Հասանովի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստիի աղբյուրը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բաքվի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին ու համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Շոյգուն Հասանովին տեղեկացրել է զորքերի մարտական պատրաստության՝ ուրբաթ սկսված հանկարծակի ստուգման մասին:
ՌԴ պաշտպանության նախարարը շեշտել է, որ այս միջոցառումը ծրագրային է և որևէ կերպ կապված չէ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ:
--00--ԱԹ