ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News
«Իմ գույքի և հաշիվների օրինականությունը որևէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել»։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Շատ է խոսվել ապօրինի գույքի ձեռքբերման մասին։ Իմ ունեցվածքը մեկ տուն է և 2 բանկային հաշիվ, որոնց բոլոր փոխանցումներն արվել են մեկ աղբյուրից՝ ԱՖԿ «Սիստեմա»-ից, որտեղ ես աշխատում եմ։ Դրանց օրինականությունը որևէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել», - նշել է Քոչարյանը։
--0--ԿԿ