«Երբ խոսում են ակցիաների միջոցով իշխանափոխություն իրականացնելու մասին, պետքէ հիշեն վերջին 20 տարվա քաղաքական պատմությունը։ Էնպես չի եղել, որ Նիկոլ Փաշինյանը մի օր որոշել է քայլել, և տեղի է ունեցել հեղափոխությունը։ Նախքան նրա քայլելը շուրջ 20 տարի երկրում տարվել է ընդդիմադիր աշխատանք, որ մի օր մեկը մենակով քայլի և լինի հեղափոխություն»,- #bRightTalk ձևաչափի հաղորդման շրջանակում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
--00—ԼՄ