ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Արարատի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ, խաղողի մթերման խնդիրների հետ կապված, առավոտյան փակել են Երևան-Երասխավան ավոտճանապարհի՝ Խոր Վիրապի խաչմերուկի գլխավոր ճանապարհը: Այդ մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են հանդիպում կառավարության և Արարատի մարզպետարանի ներկայացուցիչների հետ։ Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը։ Պաշտոնյաները գյուղացիների հետ պայմանավորվել են ժամը 15։00-ին հանդիպել մարզպետարանում, որտեղ և այնտեղ հարցը կքննարկեն։ Հանդիպմանը ներկա են լինելու նաև գործարանների տնօրենները,
Ձեռք բերված պայմանավորվածությունից հետո ակցիայի մասնակիցները բացել են ճանապարհը։
--00—ԼՄ