ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Արաբագետ Հայկ Քոչարյանն ասում է, որ Արցախում ընթացող պատերազմի մասին Մերձավոր Արևելքից եկող արձագանքները հավասարակշռված էին: 24News-ի հետ զրույցում անդրադառնալով արաբական աշխարհի երկրների սոցիալական ցանցերից եկող արձագանքին ՝ նշեց, որ Twitter-ի արաբալեզու տիրույթում օբյեկտիվորեն զիջում ենք:
Արաբագետն այն համոզմանն է, որ տարբեր երկրների կողմից Թուրքիային մեղադրող հայտարարությունները դեռ չեն նշանակում, թե դրանց գործողություներ են հաջորդելու: Վստահ է՝ Թուրքիային տարածաշրջանն առանց հայերի է պետք, ու հենց դա պետք է հասցնենք միջազգային հանրությանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ