ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Ֆրանսիական Նիսում Նոտր-Դամ եկեղեցու տարածքում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է BFMTV-ն։
Պատահարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 09:00-ին (Երևանի ժամանակով 11:00-ին)։ Տարբեր տվյալներով զոհվել է երեք մարդ։ Ըստ տեղեկությունների զոհերից մեկը 70-ամյա թոշակառու է, որին հարձակվողը գլխատել է: Կան վիրավորներ։
Գործը քննում է երկրի հակաահաբեկչական դատախազությունը։
Հաղորդվում է, որ դեպքերի վայր է մեկնում Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը։
--00—ՄՀ