ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն այն տեսակետին է, որ Փաշինյանը մնում է՝ իրագործելու այն ծրագիրը, ինչի համար եկել է։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ Աբրահամյանն ասաց, որ պաշտոնյաների հրաժարականներն ուշացած են, ու եթե ժամանակին չգործենք, ամեն ինչ կարող է շատ ավելի ողբերգական լինել։
«Զինվորականները ներքաղաքական խաղերի մեջ չպետք է խառնվեն, բայց նրանք այժմ արդարացնում են Փաշինյանի որոշումները։ Նույնը արեց նաև Տոնոյանը, բայց Փաշինյանը որոշեց՝ Տոնոյանն իր գործն արել է ու իրեն այլևս օգտակար չի կարող լինել», - հավելեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ