ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
ՌԴ ԱԻՆ-ը հայտնում է, որ հերթական մարդասիրական օգնությունն են առաքվել Լեռնային Ղարաբաղ: Բեռը պարունակում է ավելի քան 3 հազար տաք ծածկոց, ինչպես նաև շինանյութեր իրենց տների վերականգնման համար, որից 8 տոննա առաքվել է Մարտունի: Բեռը բաղկացած է 6,5 տոննա մետաղական պրոֆիլներից և ավելի քան 1,2 տոննա փայտանյութից:
ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ Ռուսաստանի ԱԻՆ աշխատակիցներն անվտանգության բաց դասեր են անցկացրել Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի՝ Օնիկ Գրիգորյանի անվան վերականգնված միջնակարգ դպրոցում:
Ռուս փրկարարները բնակիչների հետ խոսել են նաև հրդեհային անվտանգության միջոցառումների, գազի սարքավորումների օգտագործման կանոնների մասին, իսկ ՌԴ ԱԻՆ միավորված ջոկատի բժշկական մասնագետն անցկացրել է առաջին բուժօգնության դաս:
--00—ԼՄ