ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների շրջանակում: Այդ մասին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստի ժամանակ, անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանին, հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելը:
«Ողջունում ենք ԵԱՀԿ նախագահների խորհրդի՝ հակամարտության կարգավորման բանակցային տարբերակը: ԵՄ-ի համար առաջնահերթություն է ԵԱՀԿ տարածքում կայունության հաստատումը: Մենք շարունակելու ենք կենտրոնացնել մեր գործիքներն ու քաղաքականությունը այդ նպատակներին հասնելու համար»,- ասել է Ժոզեպ Բորելը:
--00—ԼՄ