ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Իրանը պատրաստ է օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմն ամրապնդելու և տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու հարցում: Այս մասին, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին․ հայտնում է «Մեհր» գործակալությունը։
Անդրադառնալով ԼՂ հակամարտության հարցում Իրանի դիրքորոշմանը՝ նախագահը գոհունակություն է հայտնել «երկու երկրների միջև պատերազմի ավարտի առնչությամբ»:
«ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված իրանական ծրագիրը քննարկելու համար հատուկ դեսպանորդ եմ ուղարկվել Մոսկվա, Բաքու և Երևան»,- նշել է նա:
Հանդիպման ժամանակ Ռոհանին հարևան Ադրնեջանի հետ հարաբերություններն անվանել է եղբայրական․
«Իրանի Իսլամական Հանրապետության կամքն Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելն է, հույս ունենք օգտագործել այս հնարավորությունը նոր միջազգային պայմաններ ստեղծելու և երկու երկրի հարաբերությունները հետագայում խորացնելու համար»:
--00--ԱՀ