ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ ՀՀ ու Ադրբեջանի միջազգային սահմանները պետք է պաշտոնապես ճանաչվեն:
«Հետպատերազմական պայմանագրի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է. ողջունելով Ադրբեջանի տարածքների ապաշրջափակումը` մենք շնորհավորում ենք Ադրբեջանի պաշտոնատար անձանց, միևնույն ժամանակ հայտարարում եմ, որ միջազգային սահմանները պետք է պաշտոնապես ճանաչվեն, իսկ ՀՀ ու Ադրբեջանի միջև հարաբերությունները պետք է կարգավորվեն»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ պաշտոնական Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ միջազգային սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է:
--00--ԱԹ