ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մասնակցել ուրբաթ օրը նախատեսված ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստին՝ պայմանավորված հոր ՝ Վովա Փաշինյանի մահվան հետ: Այս մասին ТАСС-ի թղթակցին հայտնել են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից։
«Այդ ժամանակ վարչապետ Փաշինյանը մասնակցելու է հոր հուղարկավորությանը, ուստի նա չի կարողանա մասնակցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Հայկական կողմից ոչ ոք չի մասնակցի հանդիպմանը», - նշել են մամուլի ծառայությունից։
--00—ՄՀ