ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,24News
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, որի ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարը հայտնել է, որ մի շարք հանգամանքների բերումով չի կարող մասնակցել հոկտեմբերի 13-ին Բիշքեկում նախատեսված ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսված է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստ, որին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, այլ ոչ թե Արարատ Միրզոյանը։
--00--ԼՀ