ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Այս իրականության պայմաններում առաջնահերթությունը կտայի տնտեսական համակարգը արագ կարգավորելուն և տնտեսվարողներին օժանդակելուն, որովհետև տնտեսական աճը ստեղծում է տնտեսվարողը, և, առանց այդ համակարգը կարգավորելու, միանգամից անցնել պարտավորություններին խիստ վտանգավոր է: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով՝ ներկայիս կառավարությունն ընդունում է, որ պոպուլիստական քայլեր է անում, որովհետև դա ամբոխահաճո է, բայց այդ գործողություններով մեր հանրությանը տանում է ավելի մեծ վտանգի:
«Հակառակը պետք է լինի, պետք է բյուջեն վերանայեն։ Նշված ընթացիկ ծախսերը, որոնք բարձրացվել են, կառավարության մի շարք որոշումներով պետք է վերանայեն։ Բա՞րդ գործ է, այո՛, ժամանակատա՞ր է, այո՛, պահանջելո՞ւ է ջանքեր և կառավարչական հմտություններ, այո՛, ունի՞ այս կառավարությունը այդ հնարավորությունը, ո՛չ»,- ասել է ֆինանսների նախկին նախարարը:
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող մի շարք կարևոր այլ հարցերի ևս:
Մանրամասները՝ տեսանյութում:--0--ԿԿ